հարգանքի տուրք՝ հայոց եղեռնի զոհերի հիշատակին

Ապրիլի 24-ին ԱՀ դատական իշխանության ներկայացուցիչները   աշխատակիցների հետ  Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են  Ստեփանակերտի՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող: ԱՀ դատական համակարգի աշխատակիցները հարգանքի տուրք են մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին` ծաղիկներ խոնարհելով անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Մեկ դար հետո թուրքական ձեռագիրը նույնն է: 2020թ. սեպտեմբերին ադրբեջանաթուրքական իշխանությունները փորձեցին իրենց դարավոր երազանքը կատարել: Մարտական դաժան գործողությունների ժամանակ ընկան հարյուրավոր հերոսներ: Համակարգի աշխատակիցները վառ են պահում նահատակված հերոսների հիշատակը, ովքեր կյանքի գնով մեզ պարգեւեցին մեր` Հայաստանի մի մաս կազմող հայրենիքում ապրելու հնարավորությունը: