Ժողովածուն կարեւորվում է նոր ինստիտուտների մեկնաբանմամբ, ինչպես նաեւ նախկին դիրքորոշումների վեաբերյալ նոր դիրքորոշումների արտահայտմամբ: Այն պայմանականորեն բաղկացած է երեք մասերից՝ քրեական, քաղաքացիական եւ վարչական գործերի հաշվառմամբ, որոնք իրենց հերթին դասակարգվում են նյութականի եւ դատավարականի: Ժողովածուի կիրառական արդյունավետությունը բարձրացնելու նպատակով «Բովանդակություն»-ում ներկայացվում է, թե կոնկրետ որ որոշումը ինչպիսի իրավադրույթի մեկնաբանությանն է վերաբերվում:
Հույս ունենք, որ այս ժողովածուն եւս կնպաստի կայացված նախադեպային որոշումների հասանելիությանն ու կիրառությանը, հանրության իրավագիտակցության մակարդակի եւ արդարադատության արդյունավետության բարձրացմանը, կապահովի Գերագույն դատարանի գործունեության թափանցիկությունը: