ԱՀ Գերագույն դատարանը Սահմանադրությանը հակասող եվ անվավեր է ճանաչել ԱԺՈ-032-7 որոշումը

Այսօր՝ մայիսի 31-ին, ԱՀ Գերագույն դատարանը դռնբաց դատական նիստում՝ գրավոր ընթացակարգով, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ա.Մոսիյանի, Դ.Գալստյանի, Դ.Մելքումյանի, Գ.Ստեփանյանի, Դ.Իշխանյանի, Վ.Բալայանի, Մ.Հակոբյանի, Կ.Հովհաննիսյանի դիմումի հիման վրա քննելով «Հաշվեքննիչ պալատի նախագահ ընտրելու մասին» Ազգային ժողովի 2021 թվականի փետրվարի 04-ի ԱԺՈ-032-7 որոշման՝ ԱՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, հիմք ընդունելով ԱՀ Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 142-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 143-րդ հոդվածը եւ ղեկավարվելով «Սահմանադրական դատավարության մասին» ԼՂՀ օրենքի 49-52-րդ եւ 56-րդ հոդվածներով որոշեց. 1.«Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահ ընտրելու մասին» Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ԱԺՈ-032-7 որոշումը ճանաչել Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասին եւ 161-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող եւ անվավեր: 2. Սահմանադրության 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: