ԱՀ վերքննիչ դատարանը 13 տարեկան է

13 տարի առաջ, հունիսի 19-ն է հիմնվել Արցախի Հանրապետության  վերաքննիչ դատարանը:

Գործունեության 13 տարիների ընթացքում արդար դատավարության իրականացման երկրորդ ատյանը  հազարավոր խնդրահարույց դատական նիստեր է ունեցել՝ սկզբունքային համարելով մարդու եւ քաղաքացու հիմնարար իրավունքները, ազատւթյուններն ու Արցախի Սահմանադրությունը; Այս օրերում, առավել քան երբեւէ  դատական համակարգը  քաղաքացու կողքին է՝ ոտնահարված իրավունքների վերականգման եւ  երկրում օրինականության պահմանման անվիճելի առաքելությամբ: Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը շնորհավորական ուղերձ է հղել վերաքննիչ դատարանի գործող եւ նախկին դատավորներին, ովքեր իրենց ավանդն ունեն դատական իշխանության զարգացման ու կայացման գործում եւ մասնավորապես նշել է.«Դատարանի դերը մեծ է օրինականության հաստատման ու մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության ու ամրապնդման գործում Վերաքննիչ եւ վճռաբեկ ատյաններում դատաքննությունն իրականացվում է կոլեգիալության սկզբունքով, ինչը նվազեցնում է դատական սխալի հավանականությունը: »,- նշել է Ն. Նարիմանյանը: Եւս մեկ անգամ շնորհավորելով վերաքննիչ դատարանին կազմավորման օրվա առթիվ, Նարինե Նարիմանյանը առողջություն եւ հաջողություն է մաղթել վերաքննիչ դատարանի անձնակազմին՝ պատասխանատու եւ բարդ ծառայությունն իրականացնելու համար: