ԱՀ դատական համակարգի նոր մասնաշենքում տեղադրվել է Դավիթ Պետրոսյանի հուշատախտակը

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած 44-օրյա պատերազմում զոհվեց նաև Արցախի դատական համակարգի աշխատակից Դավիթ Պետրոսյանը:
Նա այսօր կդառնար 44 տարեկան: Զոհված աշխատակցի տարեդարձին Դատական համակարգի նորակառույց շենքում տեղադրվեց Դավիթի հիշատակին նվիրված հուշատախտակ, որի բացման արարողությանը ներկա էին մեր գործընկերոջ ընտանիքի անդամները, դատավորներ, դատական համակարգի այլ ներկայացուցիչներ:
Այնուհետեւ համակարգի ներկայացուցիչները ընտանիքի անդամների հետ միասին այցելեցին Եղբայրական գերեզմանոց, ուր ննջում է Դավիթը: Հավերժ փառք եւ խոնարհում, մեր սիրելի Դավիթ: