կյանքից անժամանակ հեռացել է ԱՀ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի նախկին դատավոր Կամո Ղահրամանյանը

ԱՀ  Դատական համակարգը  խոր վշտով տեղեկացնում է, որ  55  տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել է ԱՀ  Ընդհանուր իրավասության առաջին ատյանի նախկին  դատավոր  Կամո  Հրանտի  Ղահրամանյանը:

Կամո Ղահրամանյանը ծնվել է 1966թ.  Ապրիլի 18-ին Մարտունի քաղաքում:1983 թ  ավարտել է Մարտունու հայկական միջնակարգ դպրոցը: 1984-86 թթ.  ծառայել է ԽՍՀՄ  բանակի շարքերում: 1986-91թթ. ավարտել է ՌԴ Իրկուտսկ քաղաքի պետական համալսարանի  իրավաբանական ֆակուլտետը: 1991թ  հուլիսից 1992թ մարտի 25-ը աշխատել է Իրկուտսկի մարզի  Սեւերոբայկալսկի  միջշրջանային  դատախազի օգնականի պաշտոնում: 1992թ. Դեկտեմբերի 18-ից  1996թ. մայիսի 17-ը աշխատել է Մարտունու շրջանի  ն.գ. բաժնում ՝ ավագ քննիչի պաշտոնում, կոչումով՝ կապիտան: 1996թ.  մայիսի 26-ից 1997թ. ապրիլի 20-ը՝  ԼՂՀ Զինդատախազության  հատուկ կարեւորագույն գործերով   քննիչ, կոչումով՝ արդարադատության կապիտան:

1997թ. ապիլի 30-ից 1997թ. հուլիսի   17-ը ՝ ՀՀ Մարտունու կայազորի զինդատախազի ավագ օգնական: Հուլիսի 17-ից 2000թ. փետրվարի 15-ը ԼՂՀ զինտրիբունալի դատավոր՝ արարադատության կապիտան:

2001թ- հուլիսի 1-ից 2002թ փետրվարի 15-ը ԼՂՀ փաստաբանների միության անդամ: 2002թ.-2016թ. աշխատել է  ԼՂՀ առաջին ատյանի դատարանի Մարտունու նստավայրի դատավոր:

Ամուսնացած է , ունի 2  որդի:

Անուրանալի է  Կամո Ղահրամանյանի  ներդրումը ԱՀ դատական համակարգի կայացման  գործում, նա արդարադատության իրականացման անկողմնակալ եւ ազնիվ նվիրյալ էր:  Կամո  Ղահրամանյանի  պայծառ հիշատակը երկար կմնա գործընկերների, մտերիմների սրտերում: