ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանի միջնորդությամբ, ԱՀ Բարձրագույն դատական խորհուրդը սկսեց դատավոր Դավիթ Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին գործի քննությունը

ԱՀ Արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանի միջնորդագրով, ԱՀ ԲԴԽ-ն մեկնարկեց ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով  ԲԴԽ նիստը:

Բարձրագույն դատական խորհրդի նիստը  նախագահում  է ԱՀ ԲԴԽ նախագահ Գայանե Գրիգորյանը, նիստին ներկա էին ԱՀ ԲԴԽ անդամներ՝ Շուշանիկ Հայրապետյանը, Արայիկ Լազարյանը եւ Նորայր Գրիգորյանը:  Առողջության կտրուկ վատթարացման եւCovid-19 համավարակի թեստի արդյունքների բացակայության պատճառով, նիստին ներկա չէր ԱՀ ԲԴԽ անդամ Դավիթ Ավանեսյանը՝  գրավոր դիմումի համաձայն:

ԱՀ ԲԴԽ նիստի մեկնարկի ժամանակ, ԱՀ  ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Հակոբյանը  բացարկի գրավոր միջնորդություն ներկայացրեց ԲԴԽ անդամ Նորայր Գրիգորյանին:  ԲԴԽ-ն անցավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդությունը քննարկելու:  Խորհրդակցությունից հետո հրապարակվեց որոշումը  ՝բացարկի միջնորդությունը բավարարելու մասին:

Հաշվի առնելով, որ  ԱՀ  Դատական օրենսգրքի 76-րդ հոդվածի առաջին մասի համաձայն ԲԴԽ նիստը հետաձգվում է, երբ ներկա չեն  ԲԴԽ անդամների երկու երրորդը՝  նիստը հետաձգվեց: