ԱՀ ԲԴԽ նախագահ Գայանե Գրիգորյանի շնորհավորական ուղերձը՝ ամանորի եվ Սուրբ ծննդի կապակցությամբ

Հարգելի գործընկերներ,ավարտին մոտեցավ ծանր 2021 թվականը, որը, կարծես, միավորեց հայկական պատմության տարբեր էջերը և մենք ականատեսը դարձանք ինչպե՛ս հայորդիների սխրանքների, այնպես էլ ապազգային դրսևորումների.. Պատերազմը գլխիվայր շուռ տվեց մեր սովորական առօրյան, ստիպեց վերաիմաստավորել կյանքի և խաղաղության արժեքը, գնահատել իսկականը, անկեղծ և արժանապատիվ հարաբերությունները զտել կեղծից,երկրորդականից։ Այսօր՝առավել քան երբևէ, մենք պարտավոր ենք լինել ամուր, չերկնչել դարի մարտահրավերներից, արժանապատվորեն հաղթահարել ներկայի եւ գալիք փորձությունները՝ վառ պահելով մեր պետականության համար նահատակված հայորդիների հիշատակը։ Պահպանենք և պաշտպանենք մեր միախմբվածությունը՝ ազգային հաջողությունների միակ գրավականը: Մաղթում եմ խաղաղություն և համերաշխություն Արցախի Հանրապետությանը, դատավորական համայնքի բոլոր անդամներին ուժ և առողջություն,մեր Հայրենիքում՝ Հանուն Արցախի Հանրապետության ապրելու և աշխատելու համար։ Թող երբեք չմարի մեր օջախների կրակը, դա է մարտիկ հայի ճակատագիրը և հուսամ, մենք կկարողանանք այն կրել պատվով և անկոտրում կամքով: Անկորուստ տարի լինի Արցախ աշխարհի համար: Շնորհավոր ամանոր եւ Սուրբ ծնունդ։

ԱՀ ԲԴԽ նախագահ՝ Գայանե Գրիգորյան