
Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Ամանորի եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ:Ամանորը ընտանեկան լավագույն տոնն է` լի բարությամբ, նոր սպասումներով ու լուսավոր երազանքներով։Հետպատերազմական մեր իրավիճակում՝ համատարած ցավի եւ կորուստների ֆոնին, կամեցողությունը, բարությունն ու միասնականությունն այն կարեւոր հատկանիշներն են, որ մեզ կօգնեն հաղթահարել դժվարությունները եւ դիմակայել մարտահրավերներին: 44-օրյա պատերազմն արհավիրք էր բոլորիս համար. հազարավոր հայորդիների իղձերն այդպես էլ անկատար մնացին։ Մեր երիտասարդ պետականության պահապանների նպատակը անկախ ու արժանապատիվ երկիր ունենալն էր։ Մենք այլընտրանք չունենք, հիմա առավել քան միասնական, համախմբված պիտի լինենք նրանց երազանքը կյանքի կոչելու համար։Թող 2022 թվականին երջանկությունը մտնի բոլորի տուն՝ արդարացված սպասումների, մանուկների, եւ, իհարկե, անվտանգ ու խաղաղ երկրի տեսքով: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ։