ԱՀ Գերագույն դատարանը ԱՀ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել

Այսօր՝ մայիսի 25-ին, ԱՀ Գերագույն դատարանը դռնբաց դատական նիստում Արցախի Հանրապետության վերաքննիչ դատարանի դիմումների հիման վրա՝ գրավոր ընթացակարգով քննելով «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասեի՝ «բայց ոչ ավելի, քան երեք ամսվա համար» բառակապակցության մասով Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, որոշեց Սահմանադրությանը համապատասխանող ճանաչել «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «բայց ոչ ավելի, քան երեք ամսվա համար» դրույթը: