էթիկայի եվ կարգապահական հարցերի հանձնաժողովն ունի նոր անդամներ

Այսօր՝ օգոստոսի 26-ին, կայացավ  Արցախի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը, որը նախագահում էր ԱՀ Գերագույն դատարանի նախագահի ժամանակավոր  պաշտոնակատար Արթուր Աբրահամյանը: 26 դատավորներից ներկա էին 18-ը: Հրավիրված ժողովի օրակարգում մեկ հարց էր՝ էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամների ընտրությունը: Հիշեցնենք, որ լրացել էին, հանձնաժողովի երկու անդամների՝ Լիլյա Ավանեսյանի եւ Կարեն Մելքումյանի  լիազորությունների  իրականացման  ժամկետները: Որպես հանձնաժողովի նոր անդամների թեկնածուներ առաջադրվեցին ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանից՝ Դավիթ Հակոբյանը, իսկ վերաքննիչ դատարանից՝ դատավոր  Ռաֆայել Ջհանգիրյանը: Ժողովի ընթացքում ձեւավորված հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գայանե Գրիգորյանը, ամփոփելով  գաղտնի քվեարկության արդյունքները, հայտարարեց, որ երկու թեկնածուներն էլ ստացել են 18-ական ձայներ եւ ընտրվել որպես էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամներ՝ 4 տարի ժամկետով: