Ահ դատավորները հանդիպել են ԱՄՆ-ում հայկական իրավաբանական կազմակերպության անդամ Զեփյուռ Սիմոնյանին

Արցախի Հանրապետության դատական համակարգն այսօր հյուրընկալեց ԱՄՆ Լոս Անջելեսի Առաջին ատյանի դատարանի վերահսկող փաստաբան, հայ իրավաբանական կազմակերպության անդամ Զեփյուռ Սիմոնյանին: ԱՀ դատական համակարգի բոլոր ատյանների ներկայացուցիչ դատավորները եւ հյուրը կարեւորեցին նման այցերը: Ջերմ հանդիպման ընթացքում Արցախի դատավորները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները՝ ԱՄՆ դատական համակարգի կառուցվածքի, դատավորի գործունեության շրջանակների, էթիկական նորմերի կիրառության, դատավորների պատասխանատվության մասին: Որպես ԱՄՆ-ում հայկական իրավաբանական կազմակերպության անդամ Զեփյուռ Սիմոնյանը հետաքրքրված էր Արցախում դատավորների եւ դատարանների գործունեությամբ: Այսպիսի հանդիպումները հնարավորություն են տալիս կիսել մասնագիտական գիտելիքներն ու փորձառությունը հազարավոր կիլոմետրերի վրա նույն արդարադատության առաքելությունն իրականացնելիս: