ԱՀ Գերագույն դատարանը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց Սահմանադրության 162-րդ հոդվածի փոփոխության նախագիծը

2022 թվականի նոյեմբերի 17-ին Արցախի Հանրապետության Գերագույն դատարանը դռնբաց դատական նիստում՝ գրավոր ընթացակարգով, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի դիմումի հիման վրա քննելով Սահմանադրության 162-րդ հոդվածի փոփոխության նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, որոշեց. Սահմանադրության 162-րդ հոդվածի փոփոխության նախագիծը ճանաչել Սահմանադրությանը համապատասխանող: Գերագույն դատարանը արձանագրեց նաև, որ նախագիծը ներկայացվելու է հանրաքվեի, և ժողովուրդն է որոշելու դրա ընդունման նպատակահարմարությունը: