Դատական համակարգի հարգելի՛ աշխատակիցներ: Մեր Հայրենիքի առջև ծառացած այս պայմաններում, հիրավի, օրինականության և իրավունքի գերակայության ապահովման հարցը դառնում է առավել իմաստավորված: Արցախն ամեն օր ստիպված է հաղթահարել լրջագույն փորձություններ, որի պայմաններում առավել պատասխանատու է դառնում դատական համակարգի յուրաքանչյուր աշխատողի առաքելությունը, որովհետև իրավական մտածողության, իրավունքի տարրի և դրանից ածանցվող արժեքներով են ամրապնդվում պետական ինստիտուտները, բոլորի հարգանքն օրենքի գերակայության նկատմամբ:
Վստահ եմ, որ համակարգի աշխատակիցների մասնագիտական փորձառության ու բարեվարքության շնորհիվ կամրապնդվի հանրային վստահությունը դատական իշխանության և օրինականության նկատամբ:
Շնորհավո՛ր Ձեր մասնագիտական տոնը:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կ. Սաղյան