ԼՂՀ դատական դեպարտամենտը հայտարարում է կրկնակի մրցույթ

ԼՂՀ դատական դեպարտամենտը (այսուհետ`Դեպարտամենտ) հայտարարում է կրկնակի մրցույթ` Դեպարտամենտի ֆինանսատնտեսական բաժնի մասնագետի /այսուհետ`Մասնագետ/ /ԴԴ-3.2-14/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար.

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` բարձրագույն մասնագիտական կրթություն, դատական (պետական) ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ դատական ծառայության առնվազն 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում, բացառությամբ ԼՂՀ համայնքի ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, գրական հայերենի պատշաճ իմացություն և առնվազն մեկ օտար լեզվի իմացություն :

Մասնագետը`

-Դեպարտամենտի ֆինանսատնտեսական բաժնի /այսուհետ`Բաժին/ պետի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն.

-իրականացնում է միջնաժամկետ ծախսային ծրագրի և բյուջետային հայտի կազմման ու մշակման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում.

-կազմում է Դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների ամենամսյա բյուջետային հայտեր, բյուջետային հանձնարարականներ.

-կատարում է Դեպարտամենտի առհաշիվ անձի պարտականությունները. -իրականացնում է Դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների ֆինանսավորման գործընթացից բխող գործառույթներ. -իրականացնում է Բաժնին վերապահված հաշվապահական հաշվառման այլ գործառույթներ.

-իրականացնում է Դեպարտամենտի կանոնադրությամբ, «Դատական ծառայության մասին» ԼՂՀ օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

Մասնագետն ունի «Դատական ծառայության մասին» ԼՂՀ օրենքով, Դեպարտամենտի կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

Մրցույթը կկայանա 2017թ. փետրվարի 17-ին, ժամը 11.00-ին:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը մրցույթի մասին հայտարարության հրապարակման 15-րդ օրն է:

Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները պետք է ներկայացնեն` -գրավոր դիմում` մրցութային հանձնաժողովի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում են.

-դատական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը` պատճեններով.

-արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ /պատճենով/ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասային կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք.

— երկու լուսանկար` 3×4սմ չափսի.

-անձնագրի պատճենը.

-ԼՂՀ կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Դատական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 325-Ն որոշմամբ հաստատված հավելվածում նշված հիվանդություններով չտառապելու մասին տեղեկանք: Քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

Մրցույթին մասնակցել ցանկացող ԼՂՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ԼՂՀ դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման և կազմակերպման բաժին (հեռ./047/95-96-98) :

Մրցույթը կկայանա ԼՂՀ դատական դեպարտամենտի շենքում (հասցե`ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 42):

ԼՂՀ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ