ԼՂՀ դատական դեպարտամենտը հայտարարում է բաց մրցույթ

ԼՂՀ դատական դեպարտամենտը հայտարարում է բաց մրցույթ` ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (Մարտակերտի շրջան) (այսուհետ`Դատարան) դատավորի դատական նիստերի քարտուղարի (այսուհետ` Նիստերի քարտուղար) (ԴԴ-4.1-30.7) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` բարձրագույն իրավաբանական կրթություն, համակարգչով աշխատելու ունակություն, գրական հայերենի պատշաճ իմացություն :

Նիստերի քարտուղարը`

-ապահովում է գործավարության իրականացումը` կապված դատավորի վարույթում գտնվող դատական գործերի հետ.

-կազմում է դատավորի դատական նիստերի, այլ միջոցառումների ժամանակացույցերը և ներկայացնում աշխատակազմի ղեկավարին,

-նիստերի ժամանակ կատարում է դատավորի հանձնարարությունները, -զեկուցում է դատարանին` գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների`նիստին ներկա լինելու մասին.

-վարում է դատական նիստի արձանագրությունը պարզ թղթային կամ հատուկ համակարգչային ձայնագրման միջոցով.

-դատական նիստի արձանագրությունը սահմանված ժամկետում ներկայացնում է դատավորին`ստորագրության.

-օժանդակում է դատավորի օգնականի աշխատանքներին և կատարում է դատավորի այլ հանձնարարականներ :

Նիստերի քարտուղարն ունի օրենքով, Դատարանի աշխատակազմի կանոնադրությամբ, Նիստերի քարտուղարի պաշտոնի անձնագրով (կոդ`ԴԴ-4.1-30.7) և իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

Մրցույթը կկայանա 2017թ. մարտի 06-ին, ժամը 15.00-ին:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը մրցույթի մասին հայտարարության հրապարակման 15-րդ օրն է:

Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները պետք է ներկայացնեն` -գրավոր դիմում` մրցութային հանձնաժողովի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում են.

-դատական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը` պատճեններով.

-արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ /պատճենով/ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասային կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք.

-երկու լուսանկար` 3×4սմ չափսի. -անձնագրի պատճենը.

-ԼՂՀ կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Դատական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 325-Ն որոշմամբ հաստատված հավելվածում նշված հիվանդություններով չտառապելու մասին տեղեկանք:

Քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

Մրցույթին մասնակցել ցանկացող ԼՂՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ԼՂՀ դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման և կազմակերպման բաժին (հեռ./047/95-96-98) :

Մրցույթը կկայանա ԼՂՀ դատական դեպարտամենտի շենքում (հասցե`ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 42):

ԼՂՀ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ