ԼՂՀ դատական դեպարտամենտը հայտարարում է կրկնակի մրցույթ

ԼՂՀ դատական դեպարտամենտը հայտարարում է կրկնակի մրցույթ` ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (Մարտակերտի շրջան) դատավորի դատական նիստերի քարտուղարի (ԴԴ-4.1-30.7) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` բարձրագույն իրավաբանական կրթություն, համակարգչով աշխատելու ունակություն, գրական հայերենի պատշաճ իմացություն :

Մրցույթը կկայանա    2017թ. ապրիլի 10-ին, ժամը 15.00-ին:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը մրցույթի մասին հայտարարության հրապարակման 15-րդ օրն է:

Մրցույթին մասնակցել ցանկացող ԼՂՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև ներկայացվող փաստաթղթերի ցանկին, պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ԼՂՀ դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման և կազմակերպման բաժին (հեռ./047/95-96-98) :

ԼՂՀ    ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ