ԼՂՀ դատական դեպարտամենտը հայտարարում է բաց մրցույթ

ԼՂՀ դատական դեպարտամենտը /այսուհետ` Դեպարտամենտ/ հայտարարում է բաց մրցույթ` Դեպարտամենտի համակարգչային սպասարկման ծառայության /այսուհետ` Ծառայություն/ կրտսեր մասնագետի (ԴԴ-4.2-141) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` բարձրագույն մասնագիտական կրթություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու գերազանց ունակություն, գրական հայերենի պատշաճ իմացություն, առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

  Ծառայության կրտսեր մասնագետը`

 — ապահովում է Դեպարտամենտի կառավարման ժամանակակից տեխնիկական միջոցների, տեղային ցանցի, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, տեղեկատվական միջազգային համակարգերի, հասանելիության միջոցների նախագծումը, դրանց շահագործումը,

-մասնակցում է դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքի տեխնիկական սպասարկման և անվտանգության ապահովման աշխատանքներին,

-Ծառայության պետի հանձնարարությամբ իրականացնում է Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում նոր սարքավորումների և ծրագրային միջոցների փորձարկման, կարգաբերման և ներդրման աշխատանքերը,

— Ծառայության պետի հանձնարարությամբ մասնակցում է ԼՂՀ դատական համակարգի աշխատողների` կառավարման ժամանակակից տեխնիկական միջոցների և հաղորդակցման էլեկտրոնային միջոցների շահագործման ձևերի և կանոնների ուսուցման աշխատանքներին,

-իրականացնում է հակավիրուսային համակարգերի ներդրման, թարմացման և ցանցի անվտանգ մուտք դեպի ինտերնետ ապահովման աշխատանքները,

-Ծառայության պետի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն:

Ծառայության կրտսեր մասնագետն ունի «Դատական ծառայության մասին» ԼՂՀ օրենքով, Դեպարտամենտի կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

Մրցույթը կկայանա  2017թ. հունիսի 27-ին, ժամը 11.00-ին:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը մրցույթի մասին հայտարարության հրապարակման 15-րդ օրն է:

Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները պետք է ներկայացնեն`

-գրավոր դիմում` մրցութային հանձնաժողովի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում են.

-դատական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը` պատճեններով.

-արական սեռի անձինք ներկայացնում են  նաև զինգրքույկ /պատճենով/ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասային կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք.

— երկու լուսանկար` 3×4սմ չափսի.

-անձնագրի պատճենը.

-ԼՂՀ կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Դատական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 325-Ն որոշմամբ հաստատված հավելվածում նշված հիվանդություններով  չտառապելու մասին տեղեկանք:

Քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են  անձամբ` անձնագրով  կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

Մրցույթին մասնակցել ցանկացող ԼՂՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Դեպարտամենտի անձնակազմի կառավարման և կազմակերպման բաժին  (հեռ.95-96-98) :

Մրցույթը կկայանա ԼՂՀ դատական դեպարտամենտի շենքում (հասցե` ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 42):

 

ԼՂՀ  ԴԱՏԱԿԱՆ  ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ