ԼՂՀ դատական դեպարտամենտը հայտարարում է կրկնակի մրցույթ

ԼՂՀ դատական դեպարտամենտը (այսուհետ`Դեպարտամենտ) հայտարարում է կրկնակի մրցույթ` Դեպարտամենտի ֆինանսատնտեսական բաժնի մասնագետի /ԴԴ-3.2-14/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար.
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` բարձրագույն մասնագիտական կրթություն, դատական (պետական) ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ դատական ծառայության առնվազն 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում, բացառությամբ ԼՂՀ համայնքի ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, գրական հայերենի պատշաճ իմացություն և առնվազն մեկ օտար լեզվի իմացություն :
Մրցույթը կկայանա 2017թ. հուլիսի 7-ին, ժամը 11.00-ին:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը մրցույթի մասին հայտարարության հրապարակման 15-րդ օրն է:
Մրցույթին մասնակցել ցանկացող ԼՂՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև ներկայացվող փաստաթղթերի ցանկին, պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Դեպարտամենտի անձնակազմի կառավարման և կազմակերպման բաժին (հեռ./047/95-96-98) :
Մրցույթը կկայանա Դեպարտամենտի շենքում (հասցե`ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 42):

ԼՂՀ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ