Արցախի Հանրապետության Գերագույն դատարանը որոշեց, որ ԼՂՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Արցախի Հանրապետության Սահմանադրությանը

Հունիսի 14-ին Արցախի Հանրապետության Գերագույն դատարանը դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով  «Ռայա Սարգսյանի դիմումի հիման վրա՝ ԼՂՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը` որոշեց, որ ԼՂՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Արցախի Հանրապետության Սահմանադրությանը: