Հունիսի 16-ին Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի դահլիճում տեղի ունեցավ դատական կարգադրիչների երդման արարողությունը: Վերջիններս, ծառայության անցնելով Արցախի Հանրապետության դատական կարգադրիչների ծառայությունում, երդվեցին իրենց լիազորությունները կատարելիս պահպանել Արցախի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, անվերապահորեն և բարեխիղճ կատարել դատական կարգադրիչի ծառայողական պարտականությունները, բարձր պահել դատարանի հեղինակությունը։
ԼՂՀ դատական դեպարտամենտի ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանը, երդման արարողության կապակցությամբ շնորհավորելով դատական կարգադրիչների ծառայության նոր աշխատակիցներին, մաղթեց նրանց բարի ծառայություն և հույս հայտնեց, որ նրանք, պատշաճ կատարելով իրենց ծառայողական պարտականությունները, բարձր կպահեն դատական համակարգի հեղինակությունը և կնպաստեն դատական կարգադրիչների ծառայության խնդիրների լիարժեք իրականացմանը: