ԼՂՀ դատական դեպարտամենտը /այսուհետ` Դեպարտամենտ/ հայտարարում է կրկնակի մրցույթ` Դեպարտամենտի համակարգչային սպասարկման ծառայության կրտսեր մասնագետի (ԴԴ-4.2-141) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` բարձրագույն մասնագիտական կրթություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու գերազանց ունակություն, գրական հայերենի պատշաճ իմացություն, առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Մրցույթը կկայանա 2017թ. հուլիսի 18-ին, ժամը 11.00-ին:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը մրցույթի մասին հայտարարության հրապարակման 15-րդ օրն է:
Մրցույթին մասնակցել ցանկացող ԼՂՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև ներկայացվող փաստաթղթերի ցանկին, պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Դեպարտամենտի անձնակազմի կառավարման և կազմակերպման բաժին (հեռ.95-96-98) :
Մրցույթը կկայանա ԼՂՀ դատական դեպարտամենտի շենքում (հասցե` ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 42):
ԼՂՀ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ