ԼՂՀ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՓԱԿ ՄՐՑՈՒՅԹ

ԼՂՀ դատական դեպարտամենտը հայտարարում է փակ մրցույթ` ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահի ավագ խորհրդականի /ԴԴ-2.1-17/ թափուր պաշտոնը  զբաղեցնելու համար:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` բարձրագույն իրավաբանական կրթություն, դատական (պետական) ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա դատական ծառայության ստաժ կամ դատական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում, բացառությամբ ԼՂՀ համայնքի ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ,  համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, գրական հայերենի պատշաճ իմացություն և առնվազն մեկ օտար լեզվի իմացություն :

Մրցույթը կկայանա  2017թ. հուլիսի 24-ին, ժամը 15.00-ին:                                    

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը մրցույթի մասին հայտարարության հրապարակման 15-րդ օրն է:

Մրցույթին կարող են մասնակցել տվյալ թափուր պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջներին համապատասխանող դատական ծառայողները և «Դատական ծառայության մասին» ԼՂՀ օրենքով սահմանված կարգով կադրերի ռեզերվում ընդգրկված անձինք:

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն  գրավոր դիմում` մրցութային հանձնաժողովի անունով, ինչպես նաև  լրացուցիչ տեղեկություններ ստանալու, պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել ԼՂՀ դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման և  կազմակերպման բաժին (հեռ.95-96-98):

Մրցույթը կկայանա ԼՂՀ դատական դեպարտամենտի շենքում (հասցե`                                              ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 42):

           

                                                           

ԼՂՀ  ԴԱՏԱԿԱՆ  ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ