Վերապատրաստվել են դատական ծառայողները

Հուլիսի 3-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ԼՂՀ դատական ծառայողներն իրենց պարտադիր վերապատրաստման դասընթացներն անց են կացրել ԱրՊՀ-ի դատական նիստերի դահլիճում: Դատական ծառայողների համար սահմանադրության, դատական ծառայության հիմնահարցերի, իրավավերլուծական տեքստի շարադրման կանոնների, դատական իշխանության, ծառայության և գործավարության, ինչպես նաև կառավարչական հմտությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների մասին դասախոսություններով հանդես են եկել Հայաստանի ամերիկյան և Արցախի պետական համալսարանների մի շարք առաջնակարգ մասնագետներ:

Հուլիսի 10-ին դատական ծառայողների` վերապատրաստման արդյունքով ձեռք բերած գիտելիքների գնահատումն իրականացրել է ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահի կողմից նշանակված հանձնաժողովը: