ԼՂՀ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

ԼՂՀ դատական դեպարտամենտը հայտարարում է բաց մրցույթ` ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (Քաշաթաղի շրջան) դատավորի դատական նիստերի քարտուղարի (ԴԴ-4.1-30.11) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` բարձրագույն իրավաբանական կրթություն, համակարգչով աշխատելու ունակություն, գրական հայերենի պատշաճ իմացություն :

Մրցույթը կկայանա 2017թ. սեպտեմբերի 14-ին, ժամը 11.00-ին:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը մրցույթի մասին հայտարարության հրապարակման 15-րդ օրն է:

Մրցույթին մասնակցել ցանկացող ԼՂՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ԼՂՀ դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման և կազմակերպման բաժին  (հեռ./047/95-96-98) :

ԼՂՀ  ԴԱՏԱԿԱՆ  ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ