ԱՀ դատական դեպարտամենտը հայտարարում է բաց մրցույթ` ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (Մարտակերտի շրջան) դատավորի դատական նիստերի քարտուղարի (ԴԴ-4.1-30.7) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` բարձրագույն իրավաբանական կրթություն, համակարգչով աշխատելու ունակություն, գրական հայերենի պատշաճ իմացություն :
Մրցույթը կկայանա 2017թ. հոկտեմբերի 17-ին, ժամը 11.00-ին:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը մրցույթի մասին հայտարարության հրապարակման 15-րդ օրն է:
Մրցույթին մասնակցել ցանկացող ԱՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև ներկայացվող փաստաթղթերի ցանկին, պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ԱՀ դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման և կազմակերպման բաժին (հեռ./047/95-96-98) :
ԱՀ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ