ԱՀ դատական դեպարտամենտը /այսուհետ` Դեպարտամենտ/ հայտարարում է կրկնակի մրցույթ`հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար.
1.Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (Քաշաթաղի շրջան) դատավորի դատական նիստերի քարտուղար (ԴԴ-4.1-30.11):
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` բարձրագույն իրավաբանական կրթություն, համակարգչով աշխատելու ունակություն, գրական հայերենի պատշաճ իմացություն :
Մրցույթը կկայանա 2017թ. նոյեմբերի 01-ին, ժամը 11.00-ին:
2.Դեպարտամենտի համակարգչային սպասարկման ծառայության կրտսեր մասնագետ (ԴԴ-4.1-141):
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` բարձրագույն մասնագիտական կրթություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու գերազանց ունակություն, գրական հայերենի պատշաճ իմացություն, առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Մրցույթը կկայանա 2017թ. նոյեմբերի 02-ին, ժամը 11.00-ին:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը մրցույթների մասին հայտարարության հրապարակման 15-րդ օրն է:
Մրցույթներին մասնակցել ցանկացող ԱՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև ներկայացվող փաստաթղթերի ցանկին, պաշտոնների անձնագրերին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ԱՀ դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման և կազմակերպման բաժին (հեռ./047/95-96-98) :
Մրցույթները կկայանան ԱՀ դատական դեպարտամենտի շենքում (հասցե` ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 42):
ԱՀ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ