Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի և 10-րդ մասի դրույթները, Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտը տեղեկացնում է, որ դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգումներին մասնակցելու հայտերն ընդունվում են Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից մինչև 2017թ. հոկտեմբերի 30-ը, ժամը 18.00-ն (ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 42):

Հայտերի հետ հավակնորդները ներկայացնում են համաձայնություն`իրենց մասին պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում` բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ ստանալու վերաբերյալ:

Հավակնորդը պարտավոր է ներկայացնել նաև`

1) անձը հաստատող փաստաթուղթ՝ լուսապատճենով.

2)հավակնորդի մոտ բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաս­տող փաստաթուղթ՝ լուսապատճենով.

3) հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատաս­խան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները).

4) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե արական սեռի հավակնորդներ են).

5) դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին փաստաթուղթ.

6) 5 գունավոր լուսանկար 3×4 չափսի.

7) պետական տուրքի անդորրագիր:

Հավակնորդն իրավունք ունի ներկայացնելու նաև սահմանված ձևի երաշխավորագիր-նամակներ:

Որակավորման ստուգման վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները կհրապարակվեն դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում /www.courtnkr.am, «Նորություններ» բաժնում/: