ԱՀ դատական դեպարտամենտը /այսուհետ` Դեպարտամենտ/ հայտարարում է բաց մրցույթ` ԱՀ դատարանների արխիվի /այսուհետ` Արխիվ/ գործավարի (ԴԴ-4.2-15) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` առնվազն միջնակարգ կրթություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, գրական հայերենի պատշաճ իմացություն:
Արխիվի գործավարը`
— կատարում է Արխիվ համալրված դատական ակտերի տեխնիկական մշակում և դասավորում,
-պատասխանատվություն է կրում Արխիվ հանձնված գործերի, վճիռների, դատավճիռների, որոշումների և այլ փաստաթղթերի պահպանության հարցում,
-իրականացնում է Արխիվի խնդիրների իրականացման նախապատրաստական և կազմակերպական աշխատանքները,
-իրականացնում է Արխիվի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները,
-իրականացնում է Արխիվի փաստաթղթային սպասարկումը, փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները,
-իրականացնում է համակարգչային մուտքագրման և ելքագրման աշխատանքները,
-մասնակցում է Արխիվի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին,
-Արխիվի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն
-իրականացնում է ելքային և մուտքային գրությունների համակարգչային աշխատանքներ,
-իրականացնում է «Դատական ծառայության մասին» ԱՀ օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:
Արխիվի գործավարն ունի «Դատական ծառայության մասին» ԱՀ օրենքով, Դեպարտամենտի կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
Մրցույթը կկայանա 2017թ. նոյեմբերի 07-ին, ժամը 11.00-ին:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը մրցույթի մասին հայտարարության հրապարակման 15-րդ օրն է:
Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները պետք է ներկայացնեն`
-գրավոր դիմում` մրցութային հանձնաժողովի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում են.
-դատական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը` պատճեններով.
-արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ /պատճենով/ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասային կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք.
— երկու լուսանկար` 3×4սմ չափսի.
-անձնագրի պատճենը.
-ԼՂՀ կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Դատական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 325-Ն որոշմամբ հաստատված հավելվածում նշված հիվանդություններով չտառապելու մասին տեղեկանք:
Քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Մրցույթին մասնակցել ցանկացող ԱՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Դեպարտամենտի անձնակազմի կառավարման և կազմակերպման բաժին (հեռ.95-96-98) :
Մրցույթը կկայանա ԱՀ դատական դեպարտամենտի շենքում (հասցե` ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 42):
ԱՀ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ