Դատական դեպարտամենտը հայտարարում է բաց մրցույթ

 ԱՀ դատական դեպարտամենտը /այսուհետ Դեպարտամենտ/ հայտարարում է բաց մրցույթ` հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

  1. ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմի /այսուհետ` Աշխատակազմ /գրասենյակի /այսուհետ` Գրասենյակ/ գործավար (ԴԴ-4.2-32.2):

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝ առնվազն միջնակարգ կրթություն, իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, գրական հայերենի պատշաճ իմացություն:

Մրցույթը կկայանա  2017թ. նոյեմբերի 17-ին, ժամը 11.00-ին:

  1. ԱՀ Գերագույն դատարանի դատական նիստերի քարտուղար (ԴԴ-4.1-20.1):

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` բարձրագույն իրավաբանական կրթություն, իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու, համակարգչով աշխատելու ունակություն, գրական հայերենի պատշաճ իմացություն:

Մրցույթը կկայանա 2017թ. նոյեմբերի 21-ին, ժամը 11.00-ին:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը մրցույթների մասին հայտարարության հրապարակման 15-րդ օրն է:

Մրցույթներին մասնակցելու համար քաղաքացիները պետք է ներկայացնեն`

-գրավոր դիմում` մրցութային հանձնաժողովի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում են.

-դատական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը` պատճեններով.

-արական սեռի անձինք ներկայացնում են  նաև զինգրքույկ /պատճենով/ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասային կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք.

— երկու լուսանկար` 3×4սմ չափսի.

-անձնագրի պատճենը.

-ԼՂՀ կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Դատական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը

խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 325-Ն որոշմամբ հաստատված հավելվածում նշված հիվանդություններով  չտառապելու մասին տեղեկանք:

Քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են  անձամբ` անձնագրով  կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

Մրցույթներին մասնակցել ցանկացող ԱՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրերին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Դեպարտամենտի անձնակազմի կառավարման և կազմակերպման բաժին  (հեռ.95-96-98) :

Մրցույթները կկայանան ԱՀ դատական դեպարտամենտի շենքում (հասցե` ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 42):

ԱՀ  ԴԱՏԱԿԱՆ  ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ