Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԱՀ Դատական  դեպարտամենտը /այսուհետ՝ Դեպարտամենտ/ հայտարարում  է  բաց  մրցույթ` ԱՀ   դատական պրակտիկայի ամփոփման բաժնի պետի  (ԴԴ-2.2-3) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` բարձրագույն իրավաբանական կրթություն, դատական /պետական/ ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա դատական ծառայության ստաժ կամ դատական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում, բացառությամբ ԱՀ համայնքի ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, գրական հայերենի պատշաճ իմացություն և առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում:

Մրցույթը կկայանա  2017թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 11.00-ին:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը մրցույթի մասին հայտարարության հրապարակման 15-րդ օրն է:

Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները պետք է ներկայացնեն`

-գրավոր դիմում` մրցութային հանձնաժողովի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում են.

-դատական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը` պատճեններով.

-արական սեռի անձինք ներկայացնում են  նաև զինգրքույկ /պատճենով/ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասային կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք.

-երկու լուսանկար` 3×4սմ չափսի.

-անձնագրի պատճենը.

-ԼՂՀ կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Դատական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 325-Ն որոշմամբ հաստատված հավելվածում նշված հիվանդություններով  չտառապելու մասին տեղեկանք:

Քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են  անձամբ` անձնագրով  կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

Մրցույթին մասնակցել ցանկացող ԱՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Դեպարտամենտի անձնակազմի կառավարման և կազմակերպման բաժին  (հեռ.95-96-98) :

Մրցույթը կկայանա ԱՀ Դեպարտամենտի շենքում (հասցե՝ ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 42):

 

ԱՀ  ԴԱՏԱԿԱՆ  ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ