Այսօր՝ 2017թ. նոյեմբերի 8-ին, ԱՀ Գերագույն դատարանի դատական նիստերի դահլիճում անցկացվեց դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգման գրավոր քննություն, որին մասնակցելու համար հայտ է ներկայացրել մեկ թեկնածու: Քննության ավարտից հետո, օրենքով սահմանված կարգով, անմիջապես, Արդարադատության խորհրդի որոշմամբ ձևավորվեց գնահատման հանձնաժողով:
Հանձնաժողովի կողմից գրավոր քննության արդյունքների ամփոփումից հետո հավակնորդի ստացած միավորները անհապաղ հրապարակվելու են դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում: