ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հիմք ընդունելով ԼՂՀ դատական օրենսգրքի 85.1-րդ հոդվածի 7-րդ մասը տեղեկացվում է, որ դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով Արդարադատության խորհրդում հարցազրույցը անց է կացվելու 2017 թվականի նոյեմբերի 28-ին, ժամը 15.00-ին ԱՀ Գերագույն դատարանի նստավայրում (հասցե` ք.Ստեփանակերտ, Ազատամարտիկների 42):

ԼՂՀ դատական օրենսգրքի 85.1-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` առաջարկվում է իրավունքի բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններին` հարցազրույցին ներկա գտնվելու համար, մինչև սույն թվականի նոյեմբերի 24-ը համապատասխան հայտ ներկայացնել Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտ (հասցե` ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 42):

Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտը կընտրի համապատասխան հայտ ներկայացրած հասարակական կազմակերպությունների մինչև հինգ ներկայացուցիչ` ըստ դիմումների ներկայացման առաջնահերթության:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ