ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտը հրապարակում է դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացված որակավորման ստուգման գրավոր քննության հանրագումարային արդյունքներով ցուցակի համալրման համար անհրաժեշտ՝ ընդհանուրը 52.4 միավոր հավաքած հավակնորդ Նարեկ Մարատի Հովհաննիսյանի կենսագրական տվյալները:

 

Նարեկ Մարատի Հովհաննիսյան

Ծնվել է 1985թ. հուլիսի 19-ին ՀՀ Երևան քաղաքում: 2015թ. ավարտել է ՀՀ <<Սյունիք>> ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետի իրավագիտության բաժինը, ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան: 2017թ. ավարտել է Գորիսի պետական համալսարանի մագիստրատուրան՝ ստանալով մանկավարժության մագիստրոսի աստիճան՝ իրավագիտություն մասնագիտությամբ:

2006-2007թթ. աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի առաջին ատյանի դատարանում` որպես գրասենյակի քարտուղար: 2007-2008թթ. աշխատել է նույն դատարանում` որպես աշխատակազմի ղեկավար: 2008-2012թթ. աշխատել է նույն դատարանի Քաշաթաղի նստավայրում` որպես դատավորի օգնական: 2010թ. օգոստոսի 31-ին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական ծառայության առաջին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան: 2012-2014թթ. աշխատել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերում` որպես պայմանագրային զինծառայող: 2015թ. հոկտեմբերի 22-ից առ այսօր աշխատում է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` որպես դատավորի օգնական: Ամուսնացած չէ: