Ի գիտություն պետական մարմինների և պաշտոնատար անձանց

Համաձայն ԼՂՀ դատական օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի՝ պետական մարմինները և պաշտոնատար անձինք, որոնք տիրապետում են դատավորի թեկնածու Նարեկ Մարատի Հովհաննիսյանի վերաբերյալ այնպիսի տեղեկատվության, որը կասկած է հարուցում տվյալ անձի հեղինակության և նրա՝ դատավորի լիազորությունները պատշաճ իրականացնելու վերաբերյալ, պարտավոր են հավակնորդների ցուցակի հրապարակման օրվան հաջորդող երկու շաբաթվա ընթացքում այդ մասին հայտնել Արդարադատության խորհրդին: Պետական մարմինները և պաշտոնատար անձինք նշված տեղեկությունները պարտավոր են տրամադրել նաև Արդարադատության խորհրդի պահանջով:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ