ԱՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎՆ ԸՆՏՐԵՑ ԲԴԽ ԴԱՏԱՎՈՐ ԱՆԴԱՄՆԵՐ

2017թ. նոյեմբերի 28-ին Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանի նախագահությամբ կայացավ Դատավորների ընդհանուր ժողովի նիստ, որի ընթացքում քննարկվեց Արցախի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների ընտրության հարցը:

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 144-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, Արցախի Հանրապետության դատական օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 68-րդ հոդվածով՝ Արցախի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը` փակ գաղտնի քվեարկությամբ` 5 տարի ժամկետով Բարձրագույն դատական խորհրդի անդամներ ընտրեց Գերագույն դատարանի դատավոր Գայանե Գրիգորյանին, Վերաքննիչ դատարանի դատավոր Նորայր Գրիգորյանին և Առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Ավանեսյանին: