Ծնվել է 1981թ. մարտի18-ին , Ադրբեջանի Բաքու քաղաքում : 1997-2001թթ սովորել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 2001-2003թթ. ծառայել է ԼՂՀ ՊԲ-ում: 2003-2008թթ. աշխատել է ԼՂՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում՝ որպես գլխավոր իրավաբան:
2008թ . եղել է ԼՂՀ Նախագահի պետաիրավական վարչության իրավաբանական բաժնի վարիչ:
2008-2014թթ. աշխատել է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչությունում՝ բաժնի պետ:
2014-2017թթ. աշխատել է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
2017թ. սեպտեմբերի 25-ին ԱՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ:
2020թ. մայիսի 26-ին ԱՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ: ԱՀ Նախագահի կողմից պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Անկուսակցական է: