Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտը /այսուհետ` Դեպարտամենտ/ հայտարարում է բաց մրցույթ Դեպարտամենտի համակարգչային սպասարկման ծառայության կրտսեր մասնագետի (ԴԴ-4.1-141) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար.
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` բարձրագույն մասնագիտական կրթություն, իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու գերազանց ունակություն, գրական հայերենի պատշաճ իմացություն:
Մրցույթը կկայանա 2018թ. հունվարի 17-ին, ժամը 11.00-ին:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը մրցույթի մասին հայտարարության հրապարակման 15-րդ օրն է:
Մրցույթին մասնակցել ցանկացող Արցախի Հանրապետության քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Դեպարտամենտի անձնակազմի կառավարման և կազմակերպման բաժին (հեռ.95-96-98) :
Մրցույթը կկայանա Դեպարտամենտի շենքում (հասցե՝ ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 42):
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ