ԱՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ

ԱՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 21-ի նիստում, քննարկելով Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությունը, գաղտնի քվեարկության արդյունքով ընդունված որոշմամբ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներ է նշանակել Նորայր Առաքելյանին և Լուսինե Աղաբեկյանին:

Նորանշանակ դատավորներին այսօր Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը:

Շնորհավորելով եւ արդարադատության իրականացման բարդ ու պատասխանատու գործում հաջողություններ մաղթելով նորանշանակ դատավորներին՝ Գերագույն դատարանի նախագահը հույս է հայտնել, որ նրանք հավատարիմ կմնան դատավորի երդմանը: