Լուսինե Սերգեյի Աղաբեկյան

Լուսինե Սերգեյի Աղաբեկյան 

Ծնվել է 1987 թվականի հունվարի 27-ին ԱՀ (նախկին` ԼՂԻՄ) Մարտունի քաղաքում:
2003 թվականին ավարտել է Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը:
2008 թվականին կարմիր դիպլոմով ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի իրավագիտության բաժինը` ստանալով իրավաբանի որակավորում:
2003-2008 թվականներին աշխատել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` որպես ցրիչ:
2008-2012 թվականներին աշխատել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` որպես դատավորի օգնական, 2011 թվականին` նույն դատարանի նախագահի օգնական:
2012 թվականին ընդունվել է ՀՀ փաստաբանական դպրոց հիմնադրամը, այն ավարտել 2013 թվականին և ստացել փաստաբանի արտոնագիր:
2012-2017 թվականներին աշխատել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի իրավաբանական բաժնում` որպես առաջատար մասնագետ:
2017 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան։
2017 թվականի դեկտեմբերի 21-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Ամուսնացած չէ: