Նորայր Էդուարդի Առաքելյան

Ծնվել է 1986թ. հունիսի 9-ին ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում:
2003 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 8-րդ միջնակարգ դպրոցը:
2008 թվականին ավարտել է Ստեփանակերտի <<Գրիգոր Նարեկացի>> պետհավատարմագրված համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:
2009-2010 թվականներին աշխատել է Ստեփանակերտի քաղաքապետարանի <<Բնակարանային շահագործման տնտեսություն>> ՓԲԸ-ում՝ որպես իրավաբան:
2010-2017 թվականներին աշխատել է ԼՂՀ դատական դեպարտամենտում: 2010-2013թթ.՝ որպես դատական պրակտիկայի ամփոփման բաժնի մասնագետ, այնուհետև՝ բաժնի պետ:
2017թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:
2017 թվականի նոյեմբերի 8-ից մինչև դեկտեմբերի 21-ն աշխատել է Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի ավագ խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար:
2017 թվականի դեկտեմբերի 21-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Ունի դատական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:
Ամուսնացած է: Ունի  մեկ երեխա: