Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտը /այսուհետ` Դեպարտամենտ/ հայտարարում է բաց մրցույթ` հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար.
1.Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (քաղաք Ստեփանակերտ) աշխատակազմի դատական նիստերի քարտուղար (կոդ՝ ԴԴ-4.1-30.5):
Մրցույթը կկայանա 2018թ. հունվարի 29-ին, ժամը 15.00-ին:
2.Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (Ասկերանի շրջան) աշխատակազմի դատական նիստերի քարտուղար (կոդ՝ ԴԴ-4.1-30.6):
Մրցույթը կկայանա 2018թ. հունվարի 30-ին, ժամը 11.00-ին:
3.Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (Մարտունու շրջան) աշխատակազմի դատական նիստերի քարտուղար (կոդ՝ ԴԴ-4.1-30.8):
Մրցույթը կկայանա 2018թ. հունվարի 31-ին, ժամը 11.00-ին:
4.Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (Մարտակերտի շրջան) աշխատակազմի դատական նիստերի քարտուղար (կոդ՝ ԴԴ-4.1-30.7):
Մրցույթը կկայանա 2018թ. փետրվարի 1-ին, ժամը 11.00-ին:
5.Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (Քաշաթաղի շրջան) աշխատակազմի դատական նիստերի քարտուղար (կոդ՝ ԴԴ-4.1-30.11):
Մրցույթը կկայանա 2018թ. փետրվարի 2-ին, ժամը 11.00-ին:
Նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է` բարձրագույն իրավաբանական կրթություն, իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու, համակարգչով աշխատելու ունակություն, գրական հայերենի պատշաճ իմացություն:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը մրցույթների մասին հայտարարության հրապարակման 15-րդ օրն է:
Մրցույթներին մասնակցել ցանկացող Արցախի Հանրապետության քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրերին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Դեպարտամենտի անձնակազմի կառավարման և կազմակերպման բաժին (հեռ.95-96-98) :
Մրցույթները կկայանան Դեպարտամենտի շենքում (հասցե` ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 42):
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ