Հարգելի գործընկերներ
Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:
Թո′ղ գալիք 2018 թվականը բոլորիս համար լինի խաղաղության, բարեկեցության, իղձերի իրականացման և նոր ձեռքբերումների տարի: Նոր տարում բոլորիս թող ուղեկցեն միայն առաջընթացն ու հաջողությունները, իսկ դժվարությունները մնան անցյալում:
Կրկին շնորհավորելով ձեզ ամենասիրելի ու սպասված տոների կապակցությամբ ցանկանում եմ առողջություն ու բարօրություն ձեզ և ձեր ընտանիքներին:
Նարինե Նարիմանյան
ԱՀ Գերագույն դատարանի նախագահ