ԱՀ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԱՀ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՊԵՏԻՆ

ԱՀ դատական դեպարտամենտի ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանի 2018թ. հունվարի 9-ի հրամանով ԱՀ դատական կարգադրիչների ծառայության պետ է նշանակվել Արմեն Հարությունյանը:

Հունվարի 10-ին ԱՀ դատական դեպարտամենտի ղեկավարը դատական կարգադրիչներին է ներկայացրել Դատական կարգադրիչների ծառայության նորանշանակ պետին:

Շնորհավորելով նորանշանակ պետին և դատական կարգադրիչների բարդ ու պատասխանատու ծառայությունում հաջողություններ մաղթելով` Գ.Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ Արմեն Հարությունյանն իր մասնագիտական որակներով ու փորձառությամբ կբարձրացնի դատական կարգադրիչների ծառայության գործունեության արդյունավետությունն ու ծառայության որակը:

Ա.Հարությունյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ԱՀ դատական դեպարտամենտի ղեկավարին` ցուցաբերած մեծ վստահության ու նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հավաստիացրել, որ անելու է հնարավորինս` իրեն տրված վստահությունն արդարացնելու համար:

Այնուհետև ԱՀ դատական դեպարտամենտի ղեկավարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են Դատական կարգադրիչների ծառայության առջև դրված խնդիրները: