ԿԱՐԵՆ ՂԱՐԱՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԱՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

ԱՀ Ազգային ժողովի փետրվարի 28-ի նիստում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանը Գերագույն դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակում կատարելու համար Ազգային ժողովին է առաջարկել Կարեն Բորիսի Ղարայանի թեկնածությունը: Գաղտնի քվեարկության արդյունքներով Ազգային ժողովն ընդունել է որոշում՝ Կարեն Բորիսի Ղարայանին ԱՀ Գերագույն դատարանի դատավոր նշանակելու մասին:

Նույն օրը Բարձրագույն դատական խորհրդի № ԲԴԽ-4-Ո-2 որոշմամբ, հրաժարական ներկայացնելու կապակցությամբ, դադարեցվել են Կարեն Ղարայանի՝ վերաքննիչ դատարանի նախագահի լիազորությունները: