ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը մարտի 22-ին շնորհավորական ուղերձ է հղել Հրայր Թովմասյանին՝ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է.
«Հարգելի Հրայր Վարդանի
Արցախի Հանրապետության դատական համակարգի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։
Անշուշտ զգալի է Սահմանադրական դատարանի դերը երկրի արդարադատության կայացման և զարգացման գործում: Վստահ եմ, որ գալիք տարիների ընթացքում ևս Սահմանադրական դատարանը կշարունակի լավագույնս կյանքի կոչել իր լիազորությունները՝ ի նպաստ Հայաստանի հանրապետությունում ժողովրդավարության, քաղաքացու իրավունքների պաշտպանության հետագա զարգացման:
Կրկին շնորհավորելով Ձեզ՝ մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ ՀՀ իրավակարգում Սահմանադրության գերակայության և անմիջական գործողության ապահովման դժվարին ու պատասխանատու աշխատանքում»: