ԱՐՍԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԱՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

ԱՀ Ազգային ժողովի մարտի 29-ի նիստում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանն ԱՀ վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնում նշանակում կատարելու համար Ազգային ժողովին է առաջարկել Գերագույն դատարանի դատավոր Արսեն Հայրապետյանի թեկնածությունը:

Գաղտնի քվեարկության արդյունքներով խորհրդարանն ընդունել է որոշում՝ Արսեն Հայրապետյանին ԱՀ վերաքննիչ դատարանի նախագահ նշանակելու մասին:

Նույն օրը Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանն ԱՀ վերաքննիչ դատարանի դատավորներին է ներկայացրել դատարանի նորանշանակ նախագահին: