ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

  Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտը /այսուհետ` Դեպարտամենտ/  հայտարարում է բաց մրցույթ` հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու  համար.

1.Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (Մարտակերտի շրջան) աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի            (կոդ՝ ԴԴ-4.1-30.7):

Մրցույթը կկայանա 2018թ. մայիսի 17-ին, ժամը 11.00-ին:

2.Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (Քաշաթաղի շրջան) աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի            (կոդ՝ ԴԴ-4.1-30.11):

Մրցույթը կկայանա 2018թ. մայիսի 18-ին, ժամը 11.00-ին:

Նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է` բարձրագույն իրավաբանական կրթություն, իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու, համակարգչով աշխատելու ունակություն, գրական հայերենի պատշաճ իմացություն:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը մրցույթների մասին հայտարարության հրապարակման 15-րդ օրն է:

Մրցույթներին մասնակցել ցանկացող Արցախի Հանրապետության քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Դեպարտամենտի անձնակազմի կառավարման և կազմակերպման բաժին  (հեռ.95-96-98) :

Մրցույթները կկայանան Դեպարտամենտի շենքում (հասցե` ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 42):

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ԴԱՏԱԿԱՆ  ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ