ՀԱՍՄԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ

ԱՀ Ազգային ժողովի ապրիլի 19-ի նիստում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանը Գերագույն դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակում կատարելու համար Ազգային ժողովին է առաջարկել Հասմիկ Պարֆիոնի Խաչատրյանի թեկնածությունը: Գաղտնի քվեարկության արդյունքներով Ազգային ժողովն ընդունել է որոշում՝ Հասմիկ Պարֆիոնի Խաչատրյանին ԱՀ Գերագույն դատարանի դատավոր նշանակելու մասին:

Նույն օրը ԱՀ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվել են Հասմիկ Խաչատրյանի՝ վերաքննիչ դատարանի դատավորի լիազորությունները: