ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԿՐԿՆԱԿԻ ՄՐՑՈՒՅԹ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտը /այսուհետ` Դեպարտամենտ/  հայտարարում է կրկնակի մրցույթ Դեպարտամենտի համակարգչային սպասարկման ծառայության կրտսեր մասնագետի (ԴԴ-4.1-141) թափուր պաշտոնը զբաղեցնելու  համար.

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` բարձրագույն մասնագիտական կրթություն, իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու գերազանց ունակություն, գրական հայերենի պատշաճ իմացություն:

Մրցույթը կկայանա 2018թ. մայիսի 30-ին, ժամը 11.00-ին:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը մրցույթի մասին հայտարարության հրապարակման 15-րդ օրն է:

Մրցույթին մասնակցել ցանկացող Արցախի Հանրապետության քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Դեպարտամենտի անձնակազմի կառավարման և կազմակերպման բաժին  (հեռ.95-96-98) :

Մրցույթը կկայանա Դեպարտամենտի շենքում (հասցե՝ ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 42):

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                            ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ